29/09/2022 10:58
Դեսպան Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետին՝ պարզելու հարձակումների ազդեցությունը ազգաբնակչության վրա և հումանիտար կարիքները
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։
Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։