29/09/2022 18:26
Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրագծերը․ 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ․ Գնել Սանոսյան
Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը, հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և այն, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ, կիսով չափ աշխատեցնել»,–ասել է Սանոսյանը։
Նրա խոսքով` սա ակնհայտ վկայում է, որ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։