29/09/2022 12:21
2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով. Ֆինանսների նախարար
Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճով, կառավարության նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնենք պետական բյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը:
«2023 թվականին և հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը և արտացոլված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը: