29/09/2022 10:19
«Փաստ». Գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո, իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլյուչեվոյ» պաշտոններում:
Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը փոխանցում է, որ հանձնարարվել է որպես առաջնային դիտարկել հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ունեցվածքներն ու գույքը ուսումնասիրելու հարցը»։