29/09/2022 20:43
«Ամերիկացի բարի սամարացիները» հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն) Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով մրցանակի:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն: