30/09/2022 12:57
Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:
«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», - նշել է խոսնակը: