30/09/2022 16:59
Ռուբլու վաճառքի գինը բարձրացել է՝ հասնելով 8.07 դրամի
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 416 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 420 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 5.50 դրամ է, վաճառքինը՝ 6.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.07 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 386 դրամով, վաճառվում՝ 409 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 418 դրամ է։