30/09/2022 12:45
Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ դատի հանձնախմբին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախի շահերը պաշտպանելու համար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ դատի հանձնախմբին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։
Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։