30/09/2022 15:00
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին:
ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խաչատրյանն ու Գալստյանն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:
ԱՄՆ կմեկնեն նաև Ֆինանսների փոխնախարար Վահե Հովաննիսյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։