01/10/2022 10:58
Թուրքիան չի ընդունում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը
Թուրքիան չի կարող ընդունել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիան չի ճանաչել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին 2014 թվականի ոչ լեգիտիմ հանրաքվեով և ամեն անգամ ընդգծել է իր ամուր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Համաձայն 2014 թվականին ընդունված այս դիրքորոշման՝ մենք մերժում ենք Ռուսաստանի որոշումը՝ միացնել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները: Այս որոշումը, որը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, չի կարող ընդունվել», - ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Սեպտեմբերի 23-ից 27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանին միանալու հարցով։ Բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ էր Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելուն։
Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։