01/10/2022 15:12
Ալեն Սիմոնյանը մեկնում է Մոսկվա. պաշտոնական հրավեր է ստացել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից:
«Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն», - ասվում է հրավերում:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Նախատեսվում է եռօրյա այց: