01/10/2022 15:23
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային. ունենք մեկ ճանապարհ. Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով՝ պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։
Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և, հատկապես, Երևանում։
Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։
Միություն, պայքար, հաղթանակ», - նշվում է հայտարարությունում: