01/10/2022 12:37
Հայաստանի կառավարությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի կողմից. ԱՄՆ կոնգրեսական
Հայաստանցիները վերջին մի քանի շաբաթների ընթացքում ունեցել են այնպիսի զգացում, որ Ռուսաստանն իրենց լքել է, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:
«Նրանք փորձել են գործարկել Անվտանգության համաձայնագիրը, բայց, կարծես թե, ռուսական կողմը շոշափելի օգնություն չի ցուցաբերել, նրանք հույս են ունեցել, որ Ռուսաստանը կկանխի Ադրբեջանի այս ագրեսիան, ինչը տեղի չունեցավ: Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի կողմից ու հույս ունի, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շատ աջակցել, ու դա այն է, ինչ մենք փորձում ենք իրականացնել», - «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է նա:
Փալոնն ընդգծել է, թե Ռուսաստանն այնքան է զբաղված Ուկրաինայով, որ այս պահին Հայաստանին օգնելու ցանկություն կամ կարողություն չունի: