01/10/2022 12:02
«Ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս»․ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
Նախկին պատգամավոր Նաիրա Զահրաբյանը, հրապարակելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի սոցցանցի էջի լուսանկարը՝ գրել է․
«Սա Գերմանիայում Ադրբեջանի դեսպանն է։
Ցիտում է Նիկոլի երեկ երկնած միտքը՝ «Ոչ մի երկիր պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել Ղարաբաղը որպես Հայաստանի մի մաս: Մենք պետք է ընդունենք այս փաստը»։
Մինչդեռ 2016-ին Ալիեւը խոստովանում էր, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»։