03/10/2022 17:41
Անօդակյաց վարակ. Հյուսվածքների վնասումը՝ հիվանդության սրման վտանգ
Անօդակյաց վարակը (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց) վերքերի վարակումն է անօդակյաց հիվանդածին մանրէներով, քանի որ այդ մանրէներն ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։
Հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են վերքեր (հիմնականում՝ ստորին վերջույթների և նստատեղի) հողից, փոշուց կեղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են հարուցիչներ։
Ավելի շատ վարակվում են ջլատված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ արյան հոսքը։ Անօդակյաց վարակի համար բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև` հյուսվածքների մեռուկացումը:
Վարակման առաջին ախտանշաններն են՝
վերքում ցավի և հյուսվածքներում ճնշման զգացում,
այտուց, ջերմաստիճանի բարձրացում:
Այս ախտանիշները նկատելի են դառնում վարակվելուց 1-2 օր, իսկ երբեմն` մի քանի ժամ անց: Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ փոքր կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժությամբ զբաղվելուց:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։