03/10/2022 10:09
Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների․ Զոհրաբ Մնացականյան
Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ:
Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա», - գրել է նա:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երեւում է` ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ գերիներին: