03/10/2022 14:25
Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Այս մասին հայտնում է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել», - հայտնում է Սահակյանը: