03/10/2022 18:06
Եթե հետաքննությամբ ապացուցվի տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է․ Պետեր Ստանո
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այն տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք կոչ ենք անում, որ համապատասխան իշխանություններն անհապաղ հետաքննություն անցկացնեն», - ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա: