03/10/2022 11:25
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, կատարվել է 4850 թեստավորում: Առողջացել է 1368 բուժառու, արձանագրվել է մահվան 8 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք, որոնցից 431 560ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1684 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8691 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 215 811 թեստավորում: