04/10/2022 18:14
Լիպոմաներ. Ճարպային ուռուցքների հեռացման և բուժման տարբերակները
Լիպոմաները՝ ճարպային հյուսվածքից կազմված ուռուցքները, տեղակայվում են ենթամաշկային բջջանքում և շոշափվում են տարբեր մեծության, սահմանափակ հանգուցային գոյացությունների ձևով, բնորոշ են իրենց փափուկ կոնսիստենցիայով։ Խոշոր լիպոմաները կարող են զգալիորեն դուրս գալ մաշկային ծածկույթի մակարդակից։ Նրանց շոշափումն անցավ է։
Լիպոմաների քանակը տարբեր է, ոչ հազվադեպ նրանք հաշվվում են տասնյակներով։
Հյուսվածաբանորեն լիպոմաները կազմված են բնականոն ճարպային հյուսվածքից, պարփակված ֆիրրոզ պատյանում, որից գնում են միջնապատեր, բաժանելով ուռուցքը առանձին բլթերի:
Մակերեսորեն տեղակայված գոյացության հեռացումն իրականացվում է կոսմետիկ նպատակներով և ախտահարված հատվածի խանգարված գործառույթները վերականգնելու համար: Զգալի չափի լիպոմաները, ներքին օրգանները սեղմող արագ աճող հանգույցները, հիմքում ընկած հյուսվածքներին զոդված ցավոտ և խիտ գոյացությունները պահանջում են վիրաբույժի հատուկ ուշադրություն: Նման ուռուցքների հեռացումն իրականացվում է առանց ուշացման։
Այդ նպատակով ներարկվում են դեղամիջոցներ, որոնք քայքայում են ճարպային բջիջներում կուտակված լիպիդները։ Գլյուկոկորտիկոստերոիդները, որոշ մեզոթերապևտիկ միջոցներ ունեն լիպոլիտիկ ակտիվություն: Մեթոդը արդյունավետ է մակերեսային գոյացության նկատմամբ, որի տրամագիծը չի գերազանցում 3 մմ: Լիպոլիտիկան նվազեցնում է հանգույցի ծավալը, բայց չի փոխում ուռուցքային բջիջներում նյութափոխանակության պրոցեսների բնույթը, ուստի որոշ ժամանակ անց լիպոման կարող է կրկնվել։
Վիրաբուժական հեռացումը բուժման նախընտրելի մեթոդն է, քանի որ այն թույլ է տալիս վերացնել ցանկացած տեղայնացման և չափի ուռուցք:
Ենթամաշկային լիպոմայի հեռացումն իրականացվում է հետևյալ եղանակներով.
Էնդոսկոպիկ վիրաբուժություն. Փոքր մակերեսային հանգույցների հեռացումը կատարվում է էնդոսկոպիկ տեխնիկայի միջոցով։ Նրա օգնությամբ հնարավոր է բոլոր գործողություններն իրականացնել մաշկի փոքր ծակոցների միջոցով՝ առանց կտրվածքների տեղում մեծ սպիների առաջացման ռիսկի։
Գոյացության կրկնությունը կանխելու համար թույլ է տալիս դրա ամբողջական հեռացումը պարկուճի հետ, ինչը հնարավոր է միայն բավարար վիրաբուժական կտրվածքների դեպքում: Կրծքագեղձի տարածքում ուռուցքները հեռացվում են սեկտորային ռեզեկցիայի մեթոդով՝ կանանց կրծքի ճիշտ ձևը պահպանելու համար։
Ենթամաշկային հանգույցները հեռացվում են տեղային անզգայացմամբ՝ ամբուլատոր հիմունքներով, երկար վերականգնողական շրջան չեն պահանջում։ Սրտի, ներքին օրգանների և աղիների վիրահատությունները կատարվում են հիվանդանոցում՝ մանրակրկիտ հետազոտությունից, նախնական պատրաստությունից հետո, անզգայացման պայմաններում։ Վիրահատական հեռացման ցուցումները որոշվում են՝ հաշվի առնելով ախտահարված օրգանի դիսֆունկցիայի աստիճանը և հիվանդի համար բարդությունների ռիսկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։