04/10/2022 18:29
Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները, սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին երկու պատերազմներին։
Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում։
Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։
Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։