04/10/2022 13:32
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե խաղաղության օրակարգը լինի, գերիների սպանդի տեսանյութեր չեն լինի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե խաղաղության օրակարգը լինի, գերիների սպանդի տեսանյութեր չեն լինի:
Լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ գերիների սպանդի տեսանյութից հետո էլի ակտուա՞լ է խաղաղության օրակարգը՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո՛, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն»:
Սիմոնյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում Հայաստանը չի կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով ու տարածքային պահանջներով:
«Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանը պաշտպանելուն», - նշեց նա: