04/10/2022 14:48
«Մուլտի գրուպը»՝ բիզնես կապերի խաչմերուկում. Երևանը պատրաստվում է արդյունաբերական էքսպոյին
Հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ամրապնդումից մինչև նոր շուկաների հայտնաբերում. տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսը վերադառնում է Երևան։
Հայաստանում անցկացվելու է Ռուսաստան-Հայաստան 9-րդ արդյունաբերական էքսպոն, նաև՝ 7-րդ բիզնես-ֆորումը։
«Ցուցահանդեսն անցակցնում ենք 2008 թվականից։ Վերջինը կազմակերպեցինք 2018-ին ու ծանր ժամանակաշրջանը հաղթահարելուց հետո, կրկին նույն ոգևորությամբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ջանքերով կազմակերպում ենք 9-րդ ցուցահանդեսը», - ասել է «Զարուբեժ-Էքսպո» ընկերության ցուցահանդեսային նախագծերի ղեկավար Սվետլանա Զաբելինան։
Դժվար ժամանակներում երկրի տնտեսական ակտիվությունը պահպանելը կարևոր գործոն է։ Բիզնես կապերի խաչմերուկում կրկին կանգնած է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը. էներգետիկա, հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, ագրոարդյունաբերույթուն, բժշկություն ու նույնիսկ կրթություն։
«Սա շատ լավ հարթակ է գործարար կապերը ներկայացնելու, առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումները գտնելու համար», - նշել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Արմեն Զաքարյանը։
Ավելի քան 30 խոշոր ընկերություններ երեք օր կլինեն մեկ հարկի տակ՝ գործընկերությունն ամրապնդելու ակնկալիքով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։