04/10/2022 14:11
ChessMood մրցաշարի միանձնյա առաջատարը Տիգրան Պետրոսյանն է
Երևանում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Էրիկ Չաքրյանը և այլք:
3,5-ական միավոր ունեն Հայկ Երիցյանը, Մանուէլ Պետրոսյանը, Իրանից Ամիրռեզա Բալան, Շանթ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ալեքսեյ Գոգանովը և Իրանից Մոհամեդ Ալիզադեհը: