04/10/2022 12:48
Աշնանային համերգաշարի իրադարձային համերգը՝ նոյեմբերի 8-ին
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված համերգը:
Մենակատար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վիրտուոզ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award և Գերմանիայի երաժշտական քննադատների մրցանակակիր՝ Շառլ Դյություա։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան։
Ծրագրում կհնչի `
Ֆրեդերիկ Շոպեն | Դաշնամուրի կոնցերտ թիվ 2
Էկտոր Բեռլիոզ | Ֆանտաստիկական սիմֆոնիա
Տոմսերի արժեքն է 3000 – 15000 դրամ
Տեղեկատու հեռախոս՝ +374 77 805687
Հիշեցնենք, որ այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: