05/10/2022 16:30
Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ակտիվացնել սահմանագծման աշխատանքները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ժամանակ չեն կորցնի և կսկսեն ակտիվ աշխատել երկու երկրների միջև սահմանները հստակեցնելու ուղղությամբ, ինչը (սահմանը- խմբ) փաստացի գոյություն չունի»,- ասել է Ալիևը՝ կրկին հիշատակելով «պատմական փաստաթղթեր» ու «պատմական քարտեզների» մասին, որոնց հիման վրա, նրա խոսքով, պետք է իրականացվի դելիմիտացիան։
«Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների», միջազգային պրակտիկայի և որոշակի մեթոդաբանության վրա։ Գործընթացը գնում է, բայց դարձյալ դժվար է ասել, թե որքանով այն կհաջողվի»,- հավելել է Ալիևը։