05/10/2022 20:58
Արդյոք հավի ձուն կարո՞ղ ենք համարել «վատ» խոլեստերինի աղբյուր
Խոլեստերինը բջիջների թաղանթներում հայտնաբերված ճարպն է, որն անհրաժեշտ է հորմոնների, վիտամինների և այլ էական տարրերի արտադրության համար:
Արյան մեջ խոլեստերինի տարբեր տեսակներ ստացել են «լավ» (HDL) և «վատ» (LDL) անվանումները։ Երկուսն էլ կարևոր են մեր օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Տեղին է խոսել նաև ընդհանուր խոլեստերինի մասին, որը համապատասխանում է LDL, HDL և այլ տրիգլիցերիդների գումարին։
LDL խոլեստերինի կամ տրիգլիցերիդների ավելցուկը կամ HDL-ի անբավարարությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը՝ մահացության գլխավոր պատճառն ամբողջ աշխարհում:
Միջազգային ստանդարտների համաձայն՝ խոլեստերինի օրական ընդունումը պետք է լինի 300 մգ։ Վերլուծելով հավի ձվի սննդային արժեքը՝ կարող ենք եզրակացնել, որ այս մթերքի մեջ խոլեստերինի միջին համամասնությունը վերը նշված սահմանից ցածր է:
Բացի այդ, ձուն համարվում է բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցների աղբյուր, որը պարունակում ՝
վիտամին A, D, B12,
ֆոլաթթուներ,
ֆոսֆոր,
յոդ,
սելեն,
արգինին,
հակաօքսիդանտներ։
Հազարավոր հետազոտություններ գնահատել են ձվի սպառման և խոլեստերինի բարձր մակարդակների միջև կապը, որոնցից շատերը նշում են, որ չկա որևէ կապ ձվի չափավոր սպառման և «վատ», «լավ» կամ ընդհանուր խոլեստերինի փոփոխված մակարդակների միջև:
Այս հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ձուն չի մեծացնում դիսլիպիդեմիայի վտանգը և կարող է օգտագործվել որպես սննդային մանրաթելերով հարուստ և հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ առողջ սննդակարգի մաս՝ առանց ավելորդ կալորիաների։
Հիպերխոլեստերինեմիայի, հիպերտրիգլիցերիդեմիայի կամ լյարդի ստեատոզի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական մինչև 3 ձու։ Սննդաբանները խորհուրդ են տալիս առողջ մարդուն օրական օգտագործել մինչև 1 ձու՝ չհրաժարվելով այլ մթերքներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։