05/10/2022 19:29
Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է, վաճառքինը՝ 414 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 419 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 5.89 դրամ է, վաճառքինը՝ 6.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.38 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 392 դրամով, վաճառվում՝ 414 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 422 դրամ է։