05/10/2022 12:58
Հաճելի է տեսնել բարելավումները Մեծամորի անվտանգության ապահովման ոլորտում. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Մեծամորի ԱԷԿ:
«Հայաստանի տնտեսությունը հենվում է Մեծամորի ԱԷԿ-ի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է աջակցել կայանին՝ արտադրելու անվտանգ և անվնաս, ցածր ածխածնային արտանետումով էներգիա:
Հաճելի է տեսնել բարելավումները Մեծամորի անվտանգության ապահովման ոլորտում: Տպավորված եմ կայանի աշխատակիցների նվիրվածությամբ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գրոսին։