06/10/2022 20:32
Այն ամենն, ինչ պետք է իմանալ պիլինգի մասին
Պիլինգը մաշկի խորը մաքրման պրոցեդուրա է՝ բաղադրության մեջ թթու ունեցող կոսմետիկ միջոցների օգնությամբ։ Դրա տեխնոլոգիան պարզ մեթոդ է՝ թթուն շերտազատում է էպիդերմիսի հին բջիջները և խթանում նորերի ձևավորումը։ Անգլերենից պիլինգ թարգմանվում է որպես «կեղև», ինչն էլ տեղի է ունենում մաշկի հետ պրոցեդուրայի ժամանակ։
Շերտավորումը լիովին բնական է մեր մաշկի համար: Այն սովորաբար տեղի է ունենում 28 օրվա ընթացքում՝ որոշ բջիջներ մահանում են, դրանց տեղը զբաղեցնում են նորերը։ Ինքնավերականգնման բնական գործընթացը ժամանակի ընթացքում դանդաղում է, քիմիական պիլինգը խթանում և ավելի արդյունավետ է դարձնում գործընթացը․ մաշկը խորը մաքրվում և արագ վերականգնվում է։ Արդյունքը՝ գեղեցիկ, փայլուն և հարթ մաշկ։
Պիլինգի յուրաքանչյուր տեսակ լուծում է իրեն հատուկ խնդիրները՝ մակերեսային, միջին, խորը։ Երիտասարդ տարիքում մակերեսայինն ավելի հաճախ կատարվում է մաշկը թարմացնելու, հոգնածությունից ու թուլությունից ազատվելու համար, իսկ խորը պիլինգը՝ էսթետիկ թերությունները լուծելու համար։ 30-ից հետո պրոցեդուրան խորհուրդ է տրվում որպես հակատարիքային թերապիա։ Բայց միայն պրոֆեսիոնալ բժիշկը կօգնի ձեզ ընտրել ձեր մաշկի տեսակին համապատասխան պիլինգ։
Պիլինգն ունակ է՝
նվազեցնել կնճիռները,
մաքրել նեղ ծակոտիները,
բուժել կորյակները,
վերացնել փոքր սպիները,
հեռացնել պիգմենտային և տարիքային բծերը,
նվազեցնել մաշկի յուղայնությունը,
հարթեցնել մաշկի հյուսվածքը։
Վերջին շրջանում, էսթետիկ խնդիրները շտկելու համար, պիլինգը դարձել է ամենատարածված կոսմետիկ միջոցը։ Բայց այն ունի նաև որոշակի կանոններ, որոնք պետք է խստորեն պահպանել․
Պրոցեդուրայից հետո մաշկի կարմրությունն ու շերտազատումն անխուսափելի է։
Պրոցեդուրայից հետո վերականգնումը տևում է մի քանի ժամ, սակայն խորը պիլինգը պահանջում է ավելի երկար վերականգնում՝ մինչև 1 շաբաթ։
Թթվային մակերեսային պիլինգը սովորաբար իրականացվում է 5-10 պրոցեդուրաների ընթացքում, սեանսների միջև ընդմիջումը 2 շաբաթ է։ Այնուհետև կարող եք սպասարկման ընթացակարգ իրականացնել 3-6 ամիսը մեկ։
Միջին պիլինգն իրականացվում է տարին մեկ անգամ՝ 3-4 պրոցեդուրաներով։
Ամենալուրջը խորը պիլինգն է, որի ընթացքում այրվում է մաշկի վերին շերտը։ Խորհուրդ է տրվում դա անել կյանքի ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ։
Առանց թթու պիլինգը սովորաբար պարունակում է բուսական արտադրանք. սա պիլինգի ամենահեշտ տեսակն է և կարելի է անել տանը՝ շաբաթը մեկ անգամ:
Պիլինգից հետո ճիշտ արդյունք ստանալու համար մաշկը պետք է խնամել տնային պայմաններում։ Ամենակարևորը դեմքի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափումն է մոտ երկու շաբաթ։ Դրսում պետք է օգտագործել 10,15 SPF պաշտպանությամբ արևապաշտպան, ծովափնյա արձակուրդներին 30-50։ Առավոտյան և երեկոյան լվալ մաշկը (առանց օճառ), ապա սրբիչով նրբորեն չորացնել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։