06/10/2022 17:41
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք:
Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:
Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:
Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին:
Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:
Աստված պահապան Հայոց պետությանը . . .»։