06/10/2022 11:40
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Նորվեգիան մտահոգված է հայ ռազմագերիների մահապատժի տեսագրություններով
Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին:
«Նորվեգիան խորապես անհանգստացած է անզեն հայ գերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկող հաղորդագրություններից և տեսագրություններից։ Պետք է լիակատար և անաչառ հետաքննություն լինի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Խրախուսում ենք իրավիճակը կայունացնելու շարունակական բարձր մակարդակի դիվանագիտական գործունեությունը», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հելենե Սանդ Անդրեսենը։