06/10/2022 12:20
Հայաստան-Ռուսաստան Expo 2022-ը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ Հայաստան-Ռուսաստան միջազգային 9-րդ արդյունաբերական էքսպոն և 7-րդ բիզնես-ֆորումն իրականություն է։
Տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել հայկական և ռուսական ավելի քան 50 ընկերության։
Երևանյան ֆորումին ողջույնի խոսք է հղել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայ-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է, զգալի եկամուտներ է բերում նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով գործարար հավաքը լրացնում է երկկողմ գործակցության ուղղությամբ եռանդուն ջանքերին։ Վստահ եմ, որ միջոցառումն արդյունավետ կլինի և կնպաստի նոր հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների», - նշված է Լավրովի խոսքում։
Ցուցահանդեսին մասնակցում են նաև «Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնն ու Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը։
Այստեղ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ու էսպոյի հյուրերը ծանոթանում են կոմբինատի հարուստ պատմությանն ու բազմատեսակ արտադրանքին։
Հավատարիմ մնալով հայկական կոնյակագործության լավագույն ավանդույթներին, կոմբինատը տարեցտարի ընդլայնում է արտադրության ծավալն ու տեխնիկական հզորությունը։ Արտադրանքի հիմնական ու ամենամեծ շուկան Ռուսաստանն է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում՚