07/10/2022 15:50
Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:
Մինչ այս, Անդրեասյանը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանը երեկ ընտրվեց ԲԴԽ անդամ:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին 67-ը: Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` կողմ 67, դեմ 0:
Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն: