07/10/2022 20:03
Որպես Հայ, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, նախնիներիցս ժառանգած իմ Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2008 թվականի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները «թալանչիներ» են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի, իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց, ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի, և Նիկոլի ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «Դե, ինձնից ոչինչ կախված չէ»:
Ընդամենը մեկ հետևություն. այն, որ Նիկոլը ատում է Հային, արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր, գործիք դարձավ...Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է... Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն, ի դեպ, 1988-ից նույնն է. որպես Հայ, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն, ու հենց ինձնից է կախված և՛ իմ Հայրենիքի, և՛ իմ երեխաների ներկան ու ապագան:
Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը»: