07/10/2022 15:19
Էկոնոմիկայի փոխնախարարը Լյուքսեմբուրգում քննարկել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար։
Կայացել է հանդիպում Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարար Ֆրանցե Ֆայոյի հետ, քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները։
Արմեն Արզումանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի գործադիր տնօրենի, ինչպես նաև Cargolux ընկերության ներկայացուցչի հետ։