08/10/2022 16:27
Արցախի պետնախարարի և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետների քննարկման առանցքում հակամարտության կարգավորման, Արցախի արտաքին ու ներքին հիմնախնդիրների լուծման հնարավորություններն էին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Ալեքսանդր Մանասյանին՝ կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը ողջունել է կենտրոնի նախաձեռնած քննարկումներն Արցախում՝ կարևորելով փորձագիտական համայնքի ներուժի արդյունավետ իրացումը Արցախի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության և հետագա համագործակցության պատրաստակամության համար:
Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հնարավորությունների ու երկուստեք անելիքների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետևողական խորացման վերաբերյալ: