08/10/2022 18:50
Արոնյան-Սևյան պարտիան ոչ-ոքի է ավարտվել
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց մեկ այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: