08/10/2022 22:24
Ստեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին, տեղեկացնում է News.am-ը։
Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում։