08/10/2022 17:15
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Անընդունելի է ուժի կիրառումը և դրա սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար․ Արտակ Բեգլարյան
Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը, Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հայրենիքում ազատ, անկախ և ապահով ապրելու համար։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անընդունելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը: