08/10/2022 16:50
Պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա․ Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հրապարակային հաստատելուն պետք է հաջորդեն որոշումները՝ ցույց տալու, որ դրանք չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա:
Այd մասին Մասիս Մայիլյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:
«Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։ Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»,-նշել է նա։