11/10/2022 10:36
«Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյանը հեռանում է ՀՖՖ գործկոմի կազմից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։
ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան», - Facebook-ում գրել է Թադևոսյանը։
Նա, սակայն, նշել է, որ կշարունակի ֆուտբոլային գործունեությունը: