11/10/2022 13:12
ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է հայ զինծառայողների ու կանանց նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված խոշտանգումների դեպքերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես, կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։