12/10/2022 14:37
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան:
Պատվիրակությունը Երևանում կլինի հոկտեմբերի 18-19-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում: