12/10/2022 18:37
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը․ Լավրով
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ–ի արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, որոշում կայացվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին: Նրանք գնացին, առաջարկներ բերեցին, այդ առաջարկներն արդեն մեկ ամսից ավելի է, մեր ձեռքին են։ Դրանց էությունն այն է, որ Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկվի», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ պահանջվում է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը է. խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։