12/10/2022 16:02
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: