13/10/2022 21:08
Երևանում կկայանա Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը․ ՀԱՕԿ նախագահն Օլիմպավանում հյուրընկալել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին (Տեսանյութ)
Հայաստանը պատրաստ է ընդունել Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Երևանում առաջին անգամ մեկնարկող առաջնությանը մասնակցելու են 25 երկրի մոտ 600 մարզիկ։
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն ու եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիեսևը ևս Հայաստանում են, նրանք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ շրջել են Օլիմպավանում, տպավորվել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների մարզման համար այստեղ ստեղծված պայմաններով։
«Գագիկ Ծառուկյանը մեծ ջանքեր է գործադրում՝ զարգացնելու օլիմպական մարզաձևերը։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ սամբոն նույնպես արդեն օլիմպիական մեծ ընտանիքի անդամ է»,- ասում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը՝ հավելելով՝ Հայաստանում կան սամբոյի մարզաձևը զարգացնելու բոլոր հնարավորությունները։
Նա ընդգծում է՝ Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում անցկացնելու առաջարկը միաձայն է ընդունվել։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ վստահեցնում է՝ Երևանում մեկնարկող առաջնությունը մեծ հեղինակություն կբերի Հայաստանին, հայ մարզիկներն իրենց հաղթանակներով բարձր կպահեն մեր երկրի մարզական պատիվը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում