13/10/2022 13:03
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ մեղավոր է Ռուսաստանը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ, գրում է «Reuters» գործակալությունը:
Ըստ Մակրոնի՝ սա Ռուսաստանն անում է որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացնելու ջանքերի մի մաս։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ռուսներն օգտագործել են ԼՂ հակամարտությունը, որ «խաղան Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ»:
«Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ընդգծել է Մակրոնը:
Նա վստահեցրել է՝ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին: