13/10/2022 17:03
Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է, թե ինչպես են դավադրաբար հանձնել հողերը, քայքայել պետությունն ու բանակը, որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող․ Զաքարյան
Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը, անդրադառնալով եռամսյա հավաքները 25-օրյա հավաքների փոխարինելու վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված ՊՆ-ի որոշմանը՝ կարծիք է հայտնել Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Լավ բան է սա թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպես են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը, որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:
Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հայրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլացված խունտային պատասպանատվության ենթարկելուց»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: