13/10/2022 10:48
Զինված ուժերում միայն մեկ հարց կա, որի համար ոչ մի բողոք չի հնչել՝ սննդի կազմակերպումն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերում ծառայության կազմակերպման հետ կապված մտահոգություններին:
Նա ընդգծեց՝ միայն մեկ հարց կա, որի համար ոչ մի բողոք չի հնչել. սննդի կազմակերպումն է:
«Ժամանակին մենք հասցրեցինք բարեփոխումներ անել, բարդ անցան այդ բարեփոխումները, ընդ որում, ես հիմա էլ դա ավարտված չեմ համարում, ես ավարտված կհամարեմ այն ժամանակ, երբ նոր մրցույթներ կանցկացնենք ու լիարժեք մրցակցությունը կապահովվի», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե չեն շեղվելու բանակի բարեփոխումների ճանապարհից: